«Համոզվեցի, որ պոմիդորի, վարունգի, սմբուկի գներն իսկապես բարձր են». Փաշինյանը գնաճի խնդրով կհանդիպի ԿԲ նախագահին - RadioVan.fm

Онлайн

«Համոզվեցի, որ պոմիդորի, վարունգի, սմբուկի գներն իսկապես բարձր են». Փաշինյանը գնաճի խնդրով կհանդիպի ԿԲ նախագահին

2018-08-27 17:29 , Общество, 1491

«Համոզվեցի, որ պոմիդորի, վարունգի, սմբուկի գներն իսկապես բարձր են». Փաշինյանը գնաճի խնդրով կհանդիպի ԿԲ նախագահին

«Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է գյուղմթերքի գներին ծանոթանալու նպատակով Գումի շուկա այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքականության միջոցով երկարաժամկետ հատվածում պետք է փորձել գները նվազեցնել։

Վարչապետը գների ուսումնասիրման նպատակով այցելել է նաև Շենգավիթ վարչական շրջան՝ «Երրորդ մաս», այցելության ավարտին՝ արձանագրել՝ «պարզվեց, որ Երրորդ մասում իսկապես լոլիկի, վարունգի, ձմերուկի եւ մի շարք այլ գյուղմթերքի գները էականորեն ցածր են, չնայած՝ էժան չես համարի»:

Գերին ծանոթանալուց հետո Փաշինյանը նշել է, որ գնաճի խնդիրը քննարկելու համար կհանդիպի ԿԲ նախագահին։

Лента

Рекомендуем посмотреть