«Պոկերի արքան» ՀՀ քաղաքացիության երդում է տվել - RadioVan.fm

Онлайн

«Պոկերի արքան» ՀՀ քաղաքացիության երդում է տվել

2018-08-27 17:08 , Общество, 1712

«Պոկերի արքան» ՀՀ քաղաքացիության երդում է տվել

Ամերիկահայ հայտնի միլիոնատեր, հանրահայտ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը եղբոր՝ Ադամ Բիլզերյանի հետ Հայաստանում է։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ եղբայրները հայաստանյան այցի շրջանակում ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողության են մասնակցել։

Մնացական Բիչախչյանը նաև լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ երդման արարողությունից հետո Բիլզերյանների ընտանիքի անդամներին տրվել է ՀՀ Սահմանադրության գրքույկներ, ինչը նրանց մոտ մեծ ոգևորություն է առաջացրել։

Лента

Рекомендуем посмотреть