Երևան-Սևան մայրուղու չորացած բարդիները կհատվեն ու կբաժանվեն անապահովներին - RadioVan.fm

Онлайн

Երևան-Սևան մայրուղու չորացած բարդիները կհատվեն ու կբաժանվեն անապահովներին

2018-08-20 15:20 , Общество, 1001

Երևան-Սևան մայրուղու չորացած բարդիները կհատվեն ու կբաժանվեն անապահովներին

Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի Հրազդանի վարչական տարածքում այսօր կմեկնարկեն բարդիների էտման աշխատանքները:

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով և ԲՆ համաձայնությամբ՝ կհատվեն 164 ամբողջությամբ չոր բարդիներ և կիրականացվի 288 բարդիների չորացած հատվածների էտ:

«Հրազդանի համայնքապետարանը հանձն է առել ծառերի տեղափոխման և պահեստավորման աշխատանքները, ինչը թույլ կտա ձմռանն ընդառաջ այս ծառերն օգտագործել որպես վառելանյութ՝ սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համար»,-նշում են մարզպետարանից՝ միաժամանակ հստակեցնելով, որ վառելանյութը բնակիչներին կփոխանցվի՝ ըստ դիմումների և առկա տվյալների, որոնք հաստատվելու են մարզպետարանի համապատասխան սոցիալական բաժնի կողմից:

Лента

Рекомендуем посмотреть