Նախարարը կոչ է անում աջակցել արտասահմանից ներգաղթած երեխաներին՝ ինտեգրվել հայաստանյան դպրոցներ - RadioVan.fm

Онлайн

Նախարարը կոչ է անում աջակցել արտասահմանից ներգաղթած երեխաներին՝ ինտեգրվել հայաստանյան դպրոցներ

2018-08-20 13:55 , Образование, 1881

Նախարարը կոչ է անում աջակցել արտասահմանից ներգաղթած երեխաներին՝ ինտեգրվել հայաստանյան դպրոցներ

«Վերադարձը սթրես է երեխաների համար, քանի որ նրանք շրջապատն են փոխում, միջավայր էր փոխում, երկիրն են փոխում, դասավանդման մեթոդներն են այլ: Վստահաբար, խնդիրներ կունենան տարբեր ծրագրերի, առարկաների հետ: Եվ մեր բոլորիս աշխատանքն է, որպեսզի վերադարձը հեշտ լինի նրանց համար»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ում տեղեկություններով՝ վերջին շաբաթներին դպրոցներ են վերադառնում և ուսումնառությունը շարունակելու փաստաթղթեր են ներկայացնում արտասահմանից ներգաղթածների մեր հայրենակիցները:

ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին, աշակերտներին և նրանց ծնողներին ուղղված կոչ-խնդրանքով է հանդես եկել՝ առավելագույն աջակցել ներգաղթյալ ընտանիքների երեխաներին՝ դպրոցներում ինտեգրվելու համար:

Лента

Рекомендуем посмотреть