«Խորհուրդ եմ տալիս սատանի մայլում քյանդրբազություն չանել». Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի - RadioVan.fm

Онлайн

«Խորհուրդ եմ տալիս սատանի մայլում քյանդրբազություն չանել». Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի

2018-08-18 12:15 , Политика, 1056

«Խորհուրդ եմ տալիս սատանի մայլում քյանդրբազություն չանել». Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ՀՀ-ում Սահմանադրությունը կփոխվի: Այդ մասին վարչապետության 100 օրվա ամփոփման առիթով Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մինչ մայիս պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: Ներկայիս սահմանադրական հնարավորություններով ես` որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, - ընթացակարգը ներկայացրեց վարչապետ Փաշինյանը` շարունակելով,-հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը, ասում են` «դե թողենք հրաժարական տա, հետո արագ թաքուն վարչապետ կընտրենք», ասենք, օրինակ` չասեմ ում էլի… Այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև՝ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»:

«Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ Ազգային Ժողովը և դա տեղի կունենա միայն մի պայմանում, երբ դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, դա ձևակերպեք որպես ձեր կողմից հստակ պահանջ։ Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում», - ասաց ՀՀ վարչապետը` հիշեցնելով, որ մի առիթով ՀՀԿ-ականներին խորհուրդ է տվել «սատանի մայլում քյանդրբազություն չանել»: «Հիմա էլ` նույն խորհուրդն եմ տալիս»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть