Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մեջ մեղադրվող ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ դատարանը բավարարել է Գրիգորյանի կալանքը երակարացնելու վերաբերյալ՝ ՀՔԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ կալանքի տակ է հունիսի 19-ից։