Փաշինյանն այսօրվա հանրահավաքը կսկսի խորհրդանշական երթով - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն այսօրվա հանրահավաքը կսկսի խորհրդանշական երթով

2018-08-17 14:45 , Общество, 1123

Փաշինյանն այսօրվա հանրահավաքը կսկսի խորհրդանշական երթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքը մեկնարկելու է երթով: Քայլարշավը, ինչպես նշեց վարչապետը, կսկվի 17:30-ից Արցախի պողոտա Էրեբունի փողոց հատվածներումև երթով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ:

«Դա այն տեղն է, որտեղից 2018 թվականի ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այսօր հասարակությունը, ժողովուրդը, բանակը, զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իշխանությունը նույն կողմում են:

«Մեզ այսօր ոչ մի գիծ չի բաժանում, սա պետք է դառնա ազգային համերաշխության գեղեցիկ դրսևորում, գեղեցիկ օր: Ուզում եմ հատուկ խնդրանքով դիմել, որ ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ պետք է չպատասխանենք, մենք արդեն փորձ ունենք՝ իրականացնելու այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ: Այսօր էլ հանրահավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, և սա պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, զսպվածություն: Չեմ բացառում, որ կարող են լինել ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակեպելը, ուստի թե բանավոր, թե կեցվածքի ագրեսիվությանը պետք է ագրեսիվությամբ չպատասխանել: Եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին պետք է պատասխանեն իրավապահները, խնդրում եմ դիմել ոստիկանություն, քանի որ նրանք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»:

Վարչապետը նաև կոչ արեց առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվել այսօրվա միջոցառմանը, ինչպես՝ թավշյա հեղափոխության օրերին է արվել:

Лента

Рекомендуем посмотреть