Փաշինյանի հանրահավաքին դրոններով նկարահանում չի թույլատրվի - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի հանրահավաքին դրոններով նկարահանում չի թույլատրվի

2018-08-16 17:37 , Общество, 1642

Փաշինյանի հանրահավաքին դրոններով նկարահանում չի թույլատրվի

Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրելով ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ վաղը, 18։30-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու։

Лента

Рекомендуем посмотреть