Փաշինյանը 100 օրվա խնդիրը լուծված է համարում - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը 100 օրվա խնդիրը լուծված է համարում

2018-08-16 14:38 , Политика, 1922

Փաշինյանը 100 օրվա խնդիրը լուծված է համարում

ՀՀ կառավարությունը 100 օրվա գործունեության ընթացքում լուծել է հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում են նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները «ֆորսաժ»-ի ենթարկելն է։

«Այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անել, որպեսզի երկրի և տնտեսության համար նոր շունչ,երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել»,-հստակեցրել է վարչապետը՝ հավելելով, որ 100 օրվա արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում։

«Կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ մեր առաջ դրել են ՀՀ քաղաքացիները, հայ ժողովուրդը,-նշել է վարչապետը՝ շեշտելով,-հայ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է»։

Лента

Рекомендуем посмотреть