Չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ․ նախարարը՝ ծնորղներին ուղղված կոչով - RadioVan.fm

Онлайн

Չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ․ նախարարը՝ ծնորղներին ուղղված կոչով

2018-08-16 14:34 , Образование, 2681

Չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ․ նախարարը՝ ծնորղներին ուղղված կոչով

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ծնողներին ուղղված կոչով։

«Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть