Онлайн

Ո՛չ iPhone-ին. թուրք-ամերիկյան առևտրային պատերազմը սկսված է

2018-08-15 15:07 , Мир, 425

Ո՛չ iPhone-ին. թուրք-ամերիկյան առևտրային պատերազմը սկսված է

Օգոստոսի 10-ից Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքների բարձրացումը, ինչը հանգեցրել է թուքական ազգային արժույթի կտրուկ անկմանը, արդենիսկ ազդեցություն ունեցել է Ստամբուլի շուկաներում վաճառվող ապրաքատեսակների սպառման վրա։

«Նրանք ունեն iPhone, մյուս կողմից էլ՝ կա Samsung-ը։ Մենք ունենք հեռախոսների մեր տեղական արտադրանքը՝ Venüs Vestel, դրանք կօգտագործենք»,-նախօրեին հայտարարել է նախագահ Էրդողանը՝ թուրք ժողորդին հորդորելով բոյկոտել ամերիկյան հեռախոսները, ինչպես նաև սոցիալական կայքերը։

Բոյկոտն արդեն իսկ սկսվել է:

«Վերջին 10 օրը iPhone չեմ վաճառում, նույնիսկ աքսեսուարներ: Արդեն մեկուկես-երկու ամիս է, ինչ Samsung-ն է պահանջարկ վայելում, որովհետև մարդիկ սկսել են բոյկոտել ամերիկյան հեռախոսները Թուրքիայի և ԱՄՆ-ի տարաձայնությունների պատճառով»,- «Vesti.ru»-ին ասել է կապի սրահի սեփականատեր Մեհդի Սանջան։

Երկու խոշորագույն ընկերությունները՝ «Թուրքական ավիաուղիները» և «Թյուրք Տելեկոմը», որոշել են հրաժարվել ամերիկյան ԶԼՄ-ներում տարածվող գովազդից:

Այսօրվանից էլ Թուրքիան՝ նախագահ Էրդողանի հրամանագրով, բարձրացրել է ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման մաքսադրույքները։ Ըստ այդմ՝ բարձրացվել են ամերիկյան ոգելից խմիչքների, մարդատար ավտոմեքենաների, թութունի, բրնձի, քարածուխի և դիմահարդարման պարագաների ներմուծման մաքսադրույքները: «Reuters»-ի փոխանցմամբ՝ մարդատար ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրացել է 120, ալկոհոլինը՝ 140, ծխախոտինը՝ 60, կոսմետիկական ապրանքներինը՝ մինչև 60 տոկոսով։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թվիթերյան իր էջում գրել է, որ իր երկիրը նման քայլի է գնացել՝ ի պատասխան Թուրքիայի տնտեսության վրա ԱՄՆ վարչակազմի կանխամտածված գրոհի։

Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին ԱՄՆ-ն բարձրացրել էր Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները, իսկ ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանվել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ: Վաշինգտոնի քայլերը պայմանավորված են Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու հետ: Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման հետևանքով թուրքական լիրայի փոխարժեքը, ռեկորդային՝ 18 տոկոսի անկում է արձանագրել։ Թուրքիայի նախագահը երկրի քաղաքացիներին կոչ է արել վաճառել ունեցած դոլարներն ու եվրոները՝ լիրայի դիրքերն ամրապնդելու համար:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть