Онлайн

Փաշինյանը և Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել իտալացի գործընկերներին

2018-08-15 13:05 , Политика, 297

Փաշինյանը և Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել իտալացի գործընկերներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

«Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է վարչապետի ցավակցական հեռագրում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս ցավակցական հեռագիր է հղել։ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ուղղված հեռագրում, մասնավորապես, ասված է․

«Կիսելով Ձեր և Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք՝ երեկ իտալական Ջենովայում ավտոճանապարհի վրա կառուցված կամուրջ է փլուզվել։ Ականատեսների փոխանցմամբ՝ փլուզման պահին ճանապարհին եղել է 8 կամ 9-ը բեռնատար, դրանք հայտնվել են կամրջի ավերակների տակ:

Փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, կան մեծ թվով վիրավորներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть