Կյանքից հեռացել է «Կոկորդիլոս Գենան և ընկերները» և շատ այլ սիրված ստեղծագործությունների հեղինակ Էդուարդ Ուսպենսկին - RadioVan.fm

Онлайн

Կյանքից հեռացել է «Կոկորդիլոս Գենան և ընկերները» և շատ այլ սիրված ստեղծագործությունների հեղինակ Էդուարդ Ուսպենսկին

2018-08-15 12:09 , Культура, Шоу бизнес, 1519

Կյանքից հեռացել է «Կոկորդիլոս Գենան և ընկերները» և շատ այլ սիրված ստեղծագործությունների հեղինակ Էդուարդ Ուսպենսկին

Երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին:

«РЕН ТВ» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ուսպենսկին մահացել է Մոսկվայի Տրոիցկի վարչական օկրուգում գտնվող Պուչկովո գյուղում:

Վերջին տարիներին գրողի մոտ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել և նա պայքարում էր այդ հիվանդության դեմ: Գերմանիայում բուժվելուց հետո այս տարվա օգոստոսի սկզբին Ուսպենսկին վերադարձել էր Մոսկվա, ուր և օգոստոսի 9-ին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրողը կորցրել է գիտակցությունն ու մահացել։

Էդուարդ Ուսպենսկին ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Եգորևսկում (Մոսկվայի շրջան)։ Կրթություն ստանալով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում և դառնալով ինժեներ՝ Ուսպենսկին, այդուհանդերձ, իր ապրուստի մասին հոգացել է մուլտֆիլմերի համար սցենարներ և հերոսներ ստեղծելով։ Մանկական գրքերից բացի նա գրել է թատերական տեքստեր և բանաստեղծութուններ:

Հայտնի և սիրված մանկագիրը ստեղծել Է բազմաթիվ հանրաճանաչ հերոսներ՝ կոկորդիլոս Գենային և Չեբուրաշկային, «Պրոստոկվաշինա» մուլտֆիլմի հերոներին՝Մատրոսկին կատվին, փոստատար Պեչկինին և Շարիկ շանը, Քեռի Ֆյոդորին:

Ընդհանուր առմամբ, գրողի սցենարներով և ստեղծագործություններով նկարահանվել Է 60 մուլտֆիլմ:

Ուսպենսկին հեղինակն է նաև մի շարք մանկականհեռուստահաղոդումների, այդ թվում՝ «Բարի գիշեր, երեխաներ» («Спокойной ночи, малыши»)։

Лента

Рекомендуем посмотреть