Հայաստան ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել․ ՍԱՊԾ-ն հերքում է շրջանառվող լուրերը - RadioVan.fm

Онлайн

Հայաստան ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել․ ՍԱՊԾ-ն հերքում է շրջանառվող լուրերը

2018-08-14 14:04 , Экономика, финансы, 2506

Հայաստան ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել․ ՍԱՊԾ-ն հերքում է շրջանառվող լուրերը

«Ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում»,-այդ մասին սպառողներին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից՝ հերքելով լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում:

Ծառայությունից ընդգծում են, որ երկու երկրներից ներմուծված ձմերուկների համար տրամադրված ուղեկցող փաստաթղթերը հավաստում են, որ վերջիններս ունեն ռուսական և վրացական ծագում:

«Շրջայցերի ընթացքում ևս փաստվել է, որ իրացման ցանցում ձմերուկները վաճառվում են որպես ռուսական (Աստրախանի ձմերուկ): Թեև ոչ բոլոր դեպքերում է առկա մակնշում, ինչը բուսական ծագման մթերքի համար պարտադիր չէ, այդուհանդերձ, իրացնողները տեղեկացրել են, որ ձմերուկն Աստրախանից է»,-նշում են գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից՝ վստահեցնելով, որ պտուղ-բանջարեղենի ներմուծման ժամանակ սահմանային հսկիչ կետում իրականացվում է պարտադիր բուսասանիտարական վերակսկողություն. նախ ստուգվում է ներմուծող երկրի բուսասանիտարական հավաստագիրը, ապա կատարվում է զննում՝ կարանտին վնասատուներ և հիվանդություններ հայտնաբերելու նպատակով, իսկ դրանց առկայության վերաբերյալ կասկածների դեպքում՝ կատարվում է նմուշառում և ուղարկվում լաբորատոր փորձաքննության:

Ծառայությունը դիմում է քաղաքացիներին՝ կասկածելի մթերքի իրացում նկատելու դեպքում ահազանգել տեսչական մարմնի թեժ գծին 010 20 60 40 և 012 90 60 90 հեռախոսահամարներով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть