Առաջին անգամ ՀԱՊԿ «Օդային կամուրջ» զորավարժություններ կանցկացվեն - RadioVan.fm

Онлайн

Առաջին անգամ ՀԱՊԿ «Օդային կամուրջ» զորավարժություններ կանցկացվեն

2018-08-13 17:48 , Общество, 1336

Առաջին անգամ ՀԱՊԿ «Օդային կամուրջ» զորավարժություններ կանցկացվեն

Հոկտեմբերի սկզբին առաջին անգամ տեղի կունենան Հավաքական Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ավիացիոն ուժերի հրամանատարա-շտաբային «Օդային կամուրջ» զորավարժությունները։ «ТАСС»-ը վկայակոչելով Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը՝ գրում է, որ զորավարժությունները կկայանան Սվերդլովսկի մարզում՝ Եկատերինբուրգում։

Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները:

Զորավարժությունների ժամանակ կմշակվեն օդային փոխադրումների կազմակերպումն ու կառավարման համակարգը:

Միաժամանակ տեղեկանում ենք, որ Եկատերինբուրգի Կոլցովոն զորավարժությունների հիմնական օդանավակայանն է լինելու։

Лента

Рекомендуем посмотреть