Իրանը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Ռուսաստան էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այդ մասին այսօր «IRNA» գործակալությանը հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ ներկայում Իրանի համար կարևոր խնդիր է եվրոպական էլեկտրական ցանցերին միանալը։ Այդ գաղափարի իրագործման համար Թեհրանը մի քանի տարբերակ ունի։
«Դրանցից մեկը մեր հյուսիսային հարևանների տարածքով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,-մանրամասնել է Իրանի էներգետիկայի նախարարը։