Այսօր Ryanair իռլանդական ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով Գերմանիայում չեղարկվել է 250 չվերթ՝ անհարմարություններ պատճառելով գրեթե 42 հազար ուղևորի։
«Ryanair-ը տոմսերը վաճառում Է 39 եվրոյով և միաժամանակ ստանում 1,4 մլրդ եվրոյի շահույթ: Պարզ է, որ վնասներ են կրում աշխատողները»,-«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այսօր Bayerischer Rundfunk ռադիոկայանի եթերով հայտարարել է Vereinigung Cockpit օդաչուների գերմանական արհմիության ներկայացուցիչը։
Ներկայացուցչի խոսքով՝ օդաչուները ցանկանում են «աշխատանքի արդարացի վճարում»՝ չցանկանալով «ստանձնել Ryanair-ի ձեռնարկատիրական ռիսկերը»։
Նշվում է, որ ակցիան կշարունակվի նաև վաղը՝ օգոստոսի 11-ին ։
Օդաչուները պահանջում են դրույքի բարձրացում, այժմ նրանց աշխատավարձը հաշվարկվում է թռիչքային ժամերի հիման վրա։