«Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,-այդ մասին այսօր ՀՀ Տավուշի մարզում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների խնդրանքով արձագանքելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրերս արած հայտարարությանը, թե՝ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով հայաստանյան զարգացումներին՝ այդ թվում՝ ձերբակալություններին, հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների` նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից հրաժարվելու վերաբերյալ ավելի վաղ արած հայտարարություններին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է մեկնել այսօր։ Ինչպես հայտնել է նա ֆեսբուքյան իր էջում՝ երկօրյա աշխատանքային այցի շրջանակում կայցելի Բերդ, ապա Նոյեմբերյան, շաբաթ օրը կլինի Իջևանում եւ Դիլիջանում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը