Խոշոր չափերով յուրացման դեպքով հետախուզվում է պատգամավոր Ֆարմանյանի քույրը - RadioVan.fm

Онлайн

Խոշոր չափերով յուրացման դեպքով հետախուզվում է պատգամավոր Ֆարմանյանի քույրը

2018-08-10 14:56 , Право, 2034

Խոշոր չափերով յուրացման դեպքով հետախուզվում է պատգամավոր Ֆարմանյանի քույրը

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար համալսարանի նախկին պրոռեկտորին՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ Այդ մասին հատնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

«Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեության եղանակով գումար են վերցրել, թեև այդ նպատակով գումար է դուրս գրված եղել, իսկ շրջանավարտներից հավաքված գումարը առերևույթ հափշտակվել է: Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարի չափը կազմում է 19.409.500 ՀՀ դրամ»,-նշում են Քննչական կոմիտեից։

Անահիտ Ֆարմանյանը, նշենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է։

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով քրոջը կալանավորելու վերաբերյալ տեղեկատվությանը՝ նշել է, որ փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են և մինչ լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը՝ իր կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու։

«Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»,-գրառումը եզրափակել է Սամվել Ֆարմանյանը։

Հիշեցնենք՝ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և խարդախության դեպքերի բացահայտման և քրեական գործի հարուցման մասին հուլիսի 10-ին հայտնեց Գլխավոր դատախազությունը։

Տարածած հաղորդագրությունում նշված էր, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Պարզվել էր նաև, որինստիտուտի 2010-2012թ.թ. 2 ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել:

Տեղեկացվել էր նաև, որ համալսարանում դիպլոմների համար ուսանողներից չնախատեսված գումար են հավաքել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть