Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում:Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով։
Աղբյուրը մանրամասնում է, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:
Այն տեսանելի կլինի Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայից, Հյուսիսային ու Արևմտյան Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:
Խավարումը ՀՀ-ում դիտել չեք կարող, բայց օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կարող եք ականատեսը լինել Պերսեիդների հոսքի՝ «աստղային անձրև»-ի, որի հաջորդ ակտիվությունը կանխատեսվում է 2028թ.-ին։