Онлайн

Դատապարտվածների ու կալանավորվածների համար հիվանդանոցներում հատուկ բաժանմունքներ կստեղծվեն

2018-08-09 18:21 , Общество, 217

Դատապարտվածների ու կալանավորվածների համար հիվանդանոցներում հատուկ բաժանմունքներ կստեղծվեն

Կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի իրացման համար հայաստանյան հիվանդանոցներում կստեղծվեն հատուկ բաժանմունքներ․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում է սահմանել կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները:

Որոշումը կնպաստի կալանավորված անձանց և դատապարտյալներին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը: Հիմնավորման համաձայն՝ մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ կարող են տրամադրվել բացառապես քաղաքացիական բժշկական հաստատություններում, ուստի առաջարկվում է Երևան քաղաքի և մարզերի բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում (Երևանում 500 և ավելի, մարզերում՝ 110 և ավելի) ստեղծել առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկների միջոցով վերահսկվող և քրեակատարողական ծառայողների կողմից պահպանվող հատուկ բաժանմունք:

Այս նորամուծությունը, սակայն չի նշանակում, որ ապագայում չենք ունենա «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ․ արդարադատության նախարարի խոսքով՝ այն ավելի նպաստավոր է օգտագործել թեթև հիվանդությունների դեպքում։

Рекомендуем посмотреть