Онлайн

Չինաստանը կաջակցի Թուրքիային 3-րդ ատոմակայանի կառուցման գործում

2018-08-09 18:03 , Мир, 288

Չինաստանը կաջակցի Թուրքիային 3-րդ ատոմակայանի կառուցման գործում

Թուրքիան և Չինաստանն ատոմային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության ուղղությամբ առաջին քայլն են կատարել։ Արդյունքում՝ Թուրքիան՝ Աքքույուից և Սինոպից հետո, կկառուցի 3-րդ ատոմակայանը։

«ermenihaber»-ի փոխանցմամբ, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը տեղեկացրել է, որ Թրակիայում կառուցվելիք ատոմակայանը դեռևս նախագծման փուլում է։ Ներկայում ատոմակայանի համար որոնվում է հարմար տարածք:

Շուրջ 30 մլրդ դոլար արժողությամբ այս նախագծում Թուրքիայի գործընկերը կլինի Չինաստանը, ատոմակայանի նախագծի համար անցկացվելիք աճուրդն էլ կիրականացվի չինական արժույթով՝ յուանով։

Лента

Рекомендуем посмотреть