Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար․նա փակում է իր ղեկավարած գրասենյակը - RadioVan.fm

Онлайн

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար․նա փակում է իր ղեկավարած գրասենյակը

2018-08-09 12:46 , Общество, 1831

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար․նա փակում է իր ղեկավարած գրասենյակը

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Սարհատ Պետրոսյանին նշանակել կոմիտեի ղեկավար։ Նաայս պաշտոնում կփոխարինի կառույցը 2014 թ. հունիսի 3-ից ղեկավարած Մարտին Սարգսյանին։

Կադաստրի կոմիտեի նորնանշանակ ղեկավարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, ֆեյսբուքյան իր էջումհայտնում է, որ փակում իր ճարտարապետական գրասենյակը։

«Տեղեկացնեմ նաև, որ այսօրվանից դադարեցնում եմ նաև իմ ճարտարապետական գրասենյակի աշխատանքը, բացառելու համար շահերի բախման բոլոր հնարավոր դրսևորումներն ու ռիսկերը։ Սա ինձ համար շատ սկզբունքային խնդիր է եղել թե՛ նախկինում, թե՛ կլինի ապագայում, թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ, այժմ արդեն նաև որպես հանրային ծառայող»,-ասված է Սարհատ Պետրոսյանի գրառման մեջ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть