«Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունն ապահովող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նրա փոխանցմամբ՝ այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ:
Միրզոյանը նշում է, որ միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները:
«Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների եւ ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,-գրել է փոխվարչապետը: