Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:
Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: