Մայրաքաղաքի աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերը նվազեցնելու նպատակով քայլեր կձեռնարկվեն - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքի աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերը նվազեցնելու նպատակով քայլեր կձեռնարկվեն

2018-08-07 16:20 , Общество, 1457

Մայրաքաղաքի աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերը նվազեցնելու նպատակով քայլեր կձեռնարկվեն

«Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է կայացել։

ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանի ներկայացմամբ՝ աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել. «2016 թ.-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում գրանցվել է 52 դեպք, 2017-ին՝ արձանագրված դեպքերի քանակը կտրուկ աճել է մինչև 426, իսկ 2018-ի առաջին կիսամյակում արդեն արձանագրել ենք աղբամաններում հրդեհների բռնկման 252 դեպք»։

Փոխնախարարը խորհրդակցությանը մասնակից «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլին, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ զրույցում շեշտել է, որ պետք է իրականացվի քաղաքում աղբամանների տեղադրման հստակ քարտեզագրում, որում կարտացոլվի նաև համապատասխանությունը հրդեհային անվտանգության և բնապահպանական պահանջներին ու չափանիշներին:

Քննարկվել է նաև բնակչության հետ տեղեկատվական և ուսուցողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ աղբամաններում հրդեհների բռնկման հիմնական պատճառներից է անփութությունը, մասնավորապես՝ ծխախոտի մնացորդների նետումը:

«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը պատրաստակամություն է հայտնել իրականացնել խնդիրների լուծմանը միտված ծրագրային բարեփոխումներ՝ խոստանալով, որ ընկերությունը տասնօրյա ժամկետում կմշակի և շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքային խմբին կներկայացնի բարձրացված խնդիրների լուծմանը միտված ծրագրային փաթեթ:

Лента

Рекомендуем посмотреть