Ինչո՞ւ ենք Երևանից դեպի Եվրոպա թռչում հիմնականում գիշերային ժամերին․ քաղավիացիայից պարզաբանում են - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ ենք Երևանից դեպի Եվրոպա թռչում հիմնականում գիշերային ժամերին․ քաղավիացիայից պարզաբանում են

2018-08-06 18:40 , Общество, 1568

Ինչո՞ւ ենք Երևանից դեպի Եվրոպա թռչում հիմնականում գիշերային ժամերին․ քաղավիացիայից պարզաբանում են

Ինչո՞ւ են Երևանից դեպի Եվրոպա չվերթներն իրականացվում հիմնականում գիշերային ժամերին․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն առանձնացրել է հանրությանն առավել հետաքրքրող հարցը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարզաբանելով՝ պատճառը ոչ թե ձևավորված թյուր կարծիքն է, որ գիշերային ժամերին իրականացվող չվերթները մատչելի են, այլ ավիաընկերությունների կողմից տարանցիկ ուղևորափոխադրումների համար հարմարավետ համակցման ժամերի ապահովումն է, որպեսզի չվերթը շարունակող ուղևորները ստիպված չլինեն երկար սպասել չվերթի շարունակությանը:

«Իսկ այն ուղղություններով, որտեղ բարձր է կետից կետ փոխադրման պահանջարկը՝ ավիաընկերությունները հնարավորություն ունեն չվերթն իրականացնել ցերեկային ժամերին»,-ասված է գրառման մեջ։

Միաժամանակ վստահեցվում է, որ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ժամանակ առ ժամանակ կանդրադառնա ավիացիայի ոլորտի այն հարցերին, այն խնդիրներին, որոնք, ամենից շատ են հետաքրքրում հանրությանը»:

Лента

Рекомендуем посмотреть