Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է 1000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի դատավճիռը:
Ըստ այդմ՝ Իշխան Բարսեղյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, Էլզա Զաքարյանը տուգանվել է 120 հազ դրամով:
Բարսեղյանի պատժի կրման սկիզբ է համարվել 20016-ի հոկտեմբերի 22-ը։
Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում փաստաբան Էլզա Զաքարյանը ձերբակալվել, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել։