Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ հանգույցում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ հանգույցում

2018-08-06 18:35 , Общество, 1239

Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ հանգույցում

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավատին հասցնելու նպատակով, ս.թ. օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու օրով, կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:

Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

-հանգույցի ստորգետնյա մասում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ՝ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը կդադարեցվի, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ՝ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն.

-հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորին խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու փողոցներ-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունն ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Лента

Рекомендуем посмотреть