Онлайн

«Հայֆիլմ»-ի խնդիրները՝ ուշադրության կենտրոնում

2018-08-06 15:09 , Культура, Шоу бизнес, 261

«Հայֆիլմ»-ի խնդիրները՝ ուշադրության կենտրոնում

Հաշվի առնելով «Հայֆիլմ» կինոստուդիայի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հանրային քննարկման նախաձեռնությամբ էր հանդես եկել: Հրավերին արձագանքել էին ոլորտի մոտ երեսուն ներկայացուցիչներ՝ «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության անդամներ, երիտասարդ ու փորձառու մասնագետներ, որոնց հետ հանդիպումը կայացել է օգոստոսի 4-ին՝ Կինոյի տանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ:

«Շուրջ 25 հա զբաղեցնող տարածքում «Հայֆիլմի» շենք-շինությունները 17հազ. ք/մ ենկազմում և նմանհսկայական տարածքի պահպանության, առավել ևս զարգացման համար պահանջվող ներդրումները հսկայական են: Ակնհայտ է, որ պետությունն այսօր չունի այնքան միջոցներ, որ կարողանա միլիոնավոր դոլարների չափով գումարներ ուղղել ընկերության վերակենդանացմանը: Մյուս կողմից՝ այն, որ այսօր «Հայֆիլմը»Մասնավորեցման ծրագրի ցանկում է, դեռևս չի նշանակում, թե այն անպայման պետք է մասնավորեցվի:Համակողմանի քննարկումների արդյունքում պետք է ընտրվի ամենաօպտիմալ տարբերակը»,-Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխանցմամբ՝ փաստել է կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Ընկերության ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին պատմել են, որ ունեն ընդամենը 14 աշխատակից, որից 5-ը՝ անվտանգության գծով, սակայն կինոստուդիայում փորձում են պահպանել ու փրկել,ինչ հնարավոր է: Ըստ նրանց, բոլոր այն ստորաբաժանումները, տաղավարները, որ այսօր պահանջարկված են, գործում են և կարող են շատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել՝ պատվերների առկայության դեպքում: Այս հարցում ակնկալում են նաև Մշակույթի նախարարության աջակցությունը, որպեսզի կարողանան ավելացնել ինքնաֆինանսավորումը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև կինոստուդիայի՝ 2005թ. մասնավորեցման պատմությանը, հիշեցրել, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք կասկածիտակ էին առնում գործարքի օրինականությունը, առաջարկել այդ հարցերով դիմել իրավապահ մարմիններին:

Կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը պարզաբանել են, որ «Հայֆիլմին» առնչվող բազմաթիվ խնդիրները տարանջատման կարիք ունեն. դրանք գույքի ու շենքերի պահպանությանն են վերաբերում, ներդրումներին,կինոարտադրությանը, խորհրդահայ կինոժառանգությանն ու ընդհանրապես ոլորտի քաղաքականությանը, որպեսզի համակարգված լուծումներ գտնելն ավելի դյուրին լինի:

Նարեկ Բաբայանը հորդորել է զրուցակիցներին հստակ առաջարկություններ ներկայացնել, վստահեցրել, որ բոլորը կքննարկվեն Մշակույթի նախարարության հետ միասին:

Рекомендуем посмотреть