Оգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը «աստղային անձրև» է տեղալու - RadioVan.fm

Онлайн

Оգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը «աստղային անձրև» է տեղալու

2018-08-06 15:07 , Общество, 3078

Оգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը «աստղային անձրև» է տեղալու

Оգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կարող եք ականատեսը լինել Պերսեիդների հոսքի՝ «աստղային անձրև»-ի, որի հաջորդ ակտիվությունը կանխատեսվում է 2028թ.-ին։

«Երկիրը՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնքանվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրև»։

Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ»,-պարզաբանում են Բյուրականի աստղադիտարանից՝ նշելով, որ պերսեիդների հետ միաժամանակ երկնքից թափվում են Աքվարիդներ և Կապրիկորնիդներ ասուպները, որոնց կարելի է հեշտությամբ տարբերել․ Պերսեիդները, որպես կանոն, սպիտակ են, Ակվարիդները՝ կապույտ, Կապրիկորնիդները՝ դեղին կամ նարնջագույն։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, օգոստոսի 12/13-ի գիշերն այդ ասուպային հոսքի առավելագույն փուլն է․ այդ գիշերը մեկ ժամում կարելի է դիտել 60-70 ասուպ։ Ասուպային հոսք կարելի է տեսնել օգոստոսի հետևյալ օրերին՝ 11/12, 12/13 և 13/14:

«Աստղային անձրև»-ը կարող եք տեսնել Բյուրականի աստղադիտարանից։

Лента

Рекомендуем посмотреть