Հանրապետությունում մինչև օգոստոսի 6-ը սպասվում են տեղումներ - RadioVan.fm

Онлайн

Հանրապետությունում մինչև օգոստոսի 6-ը սպասվում են տեղումներ

2018-08-03 17:44 , Общество, 1395

Հանրապետությունում մինչև օգոստոսի 6-ը սպասվում են տեղումներ

ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։

Ըստ այդմ՝ օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-8-ին հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Նշվում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-4-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է, 5-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Лента

Рекомендуем посмотреть