Վարչապետի տանը հյուրընկալվող սփյուռքահայի անունը հայտնի է - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի տանը հյուրընկալվող սփյուռքահայի անունը հայտնի է

2018-08-03 15:50 , Общество, 2110

Վարչապետի տանը հյուրընկալվող սփյուռքահայի անունը հայտնի է

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը․ այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-սփյուռքի նախարարության լրատվության բաժնի հաղորդմամբ՝ նշել է Շուշան Փաշինյանը:

Նշենք, որ «Քայլ դեպի տուն»-ը «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի միավորումն է: «Քայլ դեպի տուն» ուսումնա-ճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը:

Վարչապետի տանը մասնակիցներից մեկին հյուրընկալելու մասին ավելի վաղ հայտնել էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Лента

Рекомендуем посмотреть