Հրազդանի կիրճում ջրատարի վթարման պատճառով Արաբկիրի մի շարք հասցեներում ջուր չի լինի - RadioVan.fm

Онлайн

Հրազդանի կիրճում ջրատարի վթարման պատճառով Արաբկիրի մի շարք հասցեներում ջուր չի լինի

2018-08-02 17:02 , Общество, 1463

Հրազդանի կիրճում ջրատարի վթարման պատճառով Արաբկիրի մի շարք հասցեներում ջուր չի լինի

Այսօր առավորտյան ժամը 10-ի սահմաններում Երևանի Կորեայի ձոր կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երևան թիվ 2» մայրուղային ջրատարը: Դրանով պայմանավորված դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ղափանցյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Հ. Էմինի, Արաբկիրի 17-ից-25 փողոցների, Ռիգայի փողոցի՝ իր նրբանցքներով, Վ. Փափազյան փող. 12-ից-24 համարների, Ա. Խաչատրյան փող. 22-ից-33 համարների, Կոմիտասի պող. 16-ից-50 համարների, Վաղարշյան փող. 15, 15բ, 17, 18, 20 համարների` իրենց կոտորակներով, Ադոնցի փող. 25, 27, Վրացական փող. 1-ից-10, Հր. Քոչարի փող. 9-ից-169, Զարյան փող. 1-ից-19 համարների, Մալխասյանց, Մամիկոնյանց փողոցների և Խաչատրյան փող. 1-ին նրբանցքի:

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում և վստահեցնում են, որ ընկերության համապատասխան ծառայություններն անմիջապես արձագանքել են վթարին, սկսվել են վերանորոգման աշխատանքները և ամեն ինչ արվում է դրանք այսօր իսկ՝ ուշ երեկոյան ավարտելու և ջրատարը վերագործարկվելու համար:

Կից ներկայացվել է նաև ջրատարի վթարի մասին սիրողական տեսանյութը․

Лента

Рекомендуем посмотреть