Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՌԴ ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայ-թուրքական սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել: Ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ: Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ անցկացվող ստուգիչ միջոցառումների ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ առկա է եղել պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և վիդեոներ:
Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ դեպքի մանրամասները պարզելու համար: