Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը ներկայացվել է դատարան - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը ներկայացվել է դատարան

2018-08-01 18:53 , Право, 1988

Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը ներկայացվել է դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանում Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը կսկսվի մոտ 10 օրից:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1, 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին բավարարեց նրան կալանավորելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը:

Իրենց անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու նախաձեռնությամբ են հանդես եկել Ազգային ժողովի 38 պատգամավոր։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть