Հայ տանկիստները միջազգային մրցույթում պահպանում են առաջատարի դիրքը - RadioVan.fm

Онлайн

Հայ տանկիստները միջազգային մրցույթում պահպանում են առաջատարի դիրքը

2018-08-01 13:18 , Общество, 1365

Հայ տանկիստները միջազգային մրցույթում պահպանում են առաջատարի դիրքը

Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարել են բոլոր արգելագոտիները, խոցել 5 թիրախներից 4-ը՝ եզրագիծը հատելով երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո:

Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ընդգծելով, որ անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:

Հիշեցնենք՝ Տանկային բիաթլոնի առաջին անհատական մրցավազքում հայ զինծառայողները զբաղեցրել էին առաջին տեղը․ Արման Առուստամյանը, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը խոցելել էին ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը՝ հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Մյանմայի տանկային թիմերին։

Նշենք, որ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ը մեկնարկել է հուլիսի 17-ից և կեզրափակվի օգոստոսի 12-ին։ Մրցումներն անցկացվում են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքում։

Բանակային միջազգային խաղերի շրջանակում Տանկային բիաթլոն մրցույթը ռուսական Ալաբինո զորավարժարանում մեկնարկել է հուլիսի 28-ին, կավարտվի օգոստոսի 11-ին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть