Ձեզ շատ եմ կարոտել․ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է մեծ հանրահավաքի - RadioVan.fm

Онлайн

Ձեզ շատ եմ կարոտել․ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է մեծ հանրահավաքի

2018-08-01 12:57 , Общество, 2007

Ձեզ շատ եմ կարոտել․ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է մեծ հանրահավաքի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մեծ հանրահավաքի, որը կայանալու է օգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում։

Հանրահավաքի առիթը Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա բոլորումն է։ Այդ մասին նշելով ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում՝ Փաշինյանը հավելեց, որ հենց այդ օրը նա ցանկանում է շփվել, խոսել ժողովրդի հետ երեկվա, այսօրվա Հայաստանի մասին։

«Պարզից էլ պարզ է, որ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է։ Կխոսենք այն խնդիրների մասին, որոնց մենք այս ընթացքում արդեն բախվել ենք, և որոնց լուծմամբ զբաղվում ենք։Ուրախ եմ, որ ձեզ հետ շփվելու առիթ կրկին ունենալու եմ Հանրապետության հրապարակում, այն հրապարակում, որտեղ մենք միասին իրականացրինք սիրո հեղափոխությունը»,-ասաց վարչապետը։

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով գումարված հատուկ նիստում խորհրդարանականները 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ 16-րդ վարչապետ ընտրեցին Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման և «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման դեմ «Իմ քայլը» շարժումն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը և՛առաջին և՛ երկրորդ փուլում պաշտպանեցին Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Հանրապետական» խմբակցությունը, մայիսի 2-ին Հանրապետությունում վերսկսված բողոքի լայնածավալ գործողություններից հետո միայն հանդես եկավ հայտարարությամբ, որ թեկնածու չի առաջադրի և պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին կաջակցի դառնալ գործադիրի ղեկավար:

Նույն օրը՝ մայիսի 8-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть