«Պատմական հնարավորություն է»․ թուրք գործիչը՝ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Պատմական հնարավորություն է»․ թուրք գործիչը՝ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին

2018-07-30 15:17 , Политика, 1639

«Պատմական հնարավորություն է»․ թուրք գործիչը՝ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը՝ մեջբերելով թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլի կարծիքն այդ առնչությամբ։

Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է.

«Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը, դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո, մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Al-Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։ «Խնդիրն այն է, որ Հայաստանը չի փակել Թուրքիայի հետ սահմանը։ Այլ Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը։ Մեր կողմից սահմանը միշտ բաց է եղել։ Թուրքիան պետք է որոշում կայացնի սահմանի բացման մասին։ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների»,–մասնավորապես ասել էր ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ հայկական կողմը ներգրավված լինելով տարածաշրջանային գործընթացների մեջ, հատկապես` կապված Իրանի հետ, պատրաստ է լինել կառուցողական, որպեսզի տարածաշրջանը դառնա ավելի անվտանգ, խաղաղ և բարգավաճող»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть