«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում տանկային բիաթլոնում ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյանը, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Մյանմայի տանկային թիմերին»,-նշել է ռազմական գերատեսչության մամլո խոսնակը:
Նշենք, որ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ը մեկնարկել է հուլիսի 17-ից և կեզրափակվի օգոստոսի 12-ին։ Միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով հուլիսի 17-ին Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: Մոսկվայից հայ զինծառայողները կմեկնեն մրցումների անցկացման վայրեր` Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Պենզա, Սանկտ Պետերբուրգ, Նոգինսկ, Բրեստ:
Բանակային միջազգային խաղերի շրջանակում «Տանկային բիաթլոն» մրցույթը ռուսական Ալաբինո զորավարժարանում մեկնարկել է հուլիսի 28-ին, կավարտվի՝ օգոստոսի 11-ին:
Մրցույթինմասնակցում են անձնակազմեր Վիետնամից, Ղրղզստանից, Հայաստանից, Մյանմիից, Տաջիկստանից, Սիրիայից, Բելառուսից, Սերբիայից, Իրանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Չինաստանից, Քուվեյթից ու այլ երկրներից:
«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում ս.թ. հուլիսի 27-ից Հայաստանում մեկինարկել և մինչև օգոստոսի 4-ը կանցկացվեն «Ընկերակցության մարտիկ» մրցումները, որին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը