Այսօր Ընկերների միջազգային օրն է․ այն առաջին անգամ կնշվի նաև Հայաստանում - RadioVan.fm

Онлайн

Այսօր Ընկերների միջազգային օրն է․ այն առաջին անգամ կնշվի նաև Հայաստանում

2018-07-30 13:04 , Общество, 1860

Այսօր Ընկերների միջազգային օրն է․ այն առաջին անգամ կնշվի նաև Հայաստանում

Այսօր Ընկերների միջազգային օրն է, որն առաջին անգամ կնշվի նաև Հայաստանում։ Հուլիսի 30-ը որպես «Ընկերների միջագային օր» սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2011թվականին։ Համապատասխան բանաձևի (A/RES/65/275) համաձայն այս օրը ուղղված է միասնականության խթանմանը, ինչը կօգնի աշխարհը դարձնել ավելի լավը:

Աշխարհի մի շարք երկրներում օրը նշվում է գինով, տարատեսակ տոնախմբություններով և ընկերական հավաքույթներով։

Ընկերների միջազգային օրը Հայաստանում ևս տոնելու նախաձեռնությամբ հանդես են եկել Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը։

Նրանք տարարած հաղորդագրությամբ նշում են, որ իրականացնելով «Ընկերների օրը Հայաստանում» ծրագիրը, նպատակ ունեն ևս մի նոր, հրաշալի և ուրախ տոն ավելացնել Հայաստանի օրացույցում:

«Ընկերությունը չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական դիրք կամ որևէ այլ տարբերություն, որը կարող է գոյություն ունենալ նույն համայնքի անդամների միջև:Այն ԲՈԼՈՐԻ համար է և հիմնված է ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ սկզբունքի վրա: Հայաստանում արդեն սկսվել են ներգրավված ընկերությունների կազմակերպած միջոցառումները: Այս տարի կնշենք այս ուրախ տոնը և կպատրաստվենք այն եկող տարի ավելի մեծ ընկերական շրջապատում, ավելի ուրախ տոնելուն:

Դու ևս կարող ես միանալ:

Շուտով տոնին կմիանան բոլորը»,-նշված է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть