Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակած որոշմամբ բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը:
Պաշտոնաթող նախագահը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը