Ազգային արխիվում անվճար տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար քաղաքացիներից գումարներ են գանձել․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Ազգային արխիվում անվճար տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար քաղաքացիներից գումարներ են գանձել․ հարուցվել է քրգործ

2018-07-26 15:20 , Право, 1494

Ազգային արխիվում անվճար տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար քաղաքացիներից գումարներ են գանձել․ հարուցվել է քրգործ

2018 թ. հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ըստ որի՝ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքները կամ արխիվային փաստաթղթերի պատճենները, սահմանել են գնացուցակ և դրանք տրամադրել վճարովի հիմունքներով՝ հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը հուլիսի 23-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և վարույթ ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть