Պետռեգիստրի ծառայություններից դժգո՞հ եք․ նախարարությունը արդիականացված թեժ գիծ է գործարկել - RadioVan.fm

Онлайн

Պետռեգիստրի ծառայություններից դժգո՞հ եք․ նախարարությունը արդիականացված թեժ գիծ է գործարկել

2018-07-24 16:38 , Общество, 1264

Պետռեգիստրի ծառայություններից դժգո՞հ եք․ նախարարությունը արդիականացված թեժ գիծ է գործարկել

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ՀՀ արդարադատության նախարարությունը գործարկել է ժամանակակից գործիքակազմով օժտված թեժ գիծ ծառայություն՝ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:

«e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում մատուցվող ծառայությունների, պահանջվող փաստաթղթերի, վճարների և ծառայությունների մատուցման ժամկետներին, այլ նաև էլ. փոստի, վեբ զանգի կամ հեռախոսազանգի միջոցով ստանալ տեղեկատվություն և ներկայացնել բողոք»,-տեղեկացնում են նախարարությունից:

Արդարադատության նախարարությունը հորդորում էԻրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Վստահեցնում են՝ բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть