Մեդիսոն համալսարանի գիտնականները նախազգուշացնում են` մարդկությունը կարող է մնալ առանց համացանցի 2033 թվականին: hi-tech.mail.ru-ի հաղորդմամբ՝ պատճառը գլոբալ տաքացումն է և ծովի մակարդակի բարձրացումը:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ վնասն ավելի էական կլինի ու խնդիրները կսկսվեն ավելի վաղ, քան ենթադրվում էր: Այդ մասին է խոսում Վիսկոնսինի համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր Պոլ Բարֆորդը։ «Ակնկալվում էր, որ մենք ունենք 50 տարի, որպեսզի նախապատրաստվենք։ Մենք չունենք 50 տարի»,-ասել է նա։
Խնդիրն այն է, որ մալուխները, որոնք անցկացվել են 20-25 տարի առաջ ամբողջությամբ անջրաթափանցիկ չեն: Միայն ԱՄՆ-ում ավելի քան 6500 կիլոմետր օպտիկամանրաթելային մալուխ կարող է ջրի տակ մնալ արդեն 15 տարի հետո:
Ջրի մակարդակի բարձրացումը չունի սահմաններ և կառնչվի դեպի ծով ելք ունեցող բոլոր երկրներին:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը