Դավիթ Տոնոյանը՝ «1000 դրամների» հոգաբարձուների խորհրդի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Դավիթ Տոնոյանը՝ «1000 դրամների» հոգաբարձուների խորհրդի նախագահ

2018-07-23 15:22 , Общество, 2071

Դավիթ Տոնոյանը՝  «1000 դրամների» հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ից ուրախությամբ հայտնում են, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սույն թվականի հուլիսի 19-ին որոշում է կայացրել հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

«Վստահ ենք, որ նախարար Տոնոյանի փորձառու առաջնորդության ներքո Հիմնադրամի խորհուրդն ու աշխատակազմը ոչ միայն ջանասիրաբար կշարունակեն իրականացնել Հիմնադրամի օրենքով սահմանված նպատակները, այլ նաև վերջինիս աշխատանքի արդյունքները ավելի հասանելի կդարձնեն հայ ժողովրդի համար»,-նշում են Հիմնադրամից՝ հիշեցնելով, որ պարոն Տոնոյանը ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 691-Ա որոշմամբ նշանակվել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի կողմից մեկ ու կես տարվա ընթացքում հավաքագրվել է ավելի քան 2.2 միլիարդ դրամ։

2017թ. հունվար ամսից մինչ 2018-ի հուլիսի սկիզբ՝ Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են թվով 16 հատուցումներ, որոնցից 14-ը` զոհված զինծառայողների, 2-ը հաշմանդամ զինծառայողի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть