«Գոլդ» համարանիշերը կվերցվեն պաշտոնաթող գեներալներից - RadioVan.fm

Онлайн

«Գոլդ» համարանիշերը կվերցվեն պաշտոնաթող գեներալներից

2018-07-23 15:07 , Общество, 1389

«Գոլդ» համարանիշերը կվերցվեն պաշտոնաթող գեներալներից

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը»,-այդ մասին գրում է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Վերահսկողական մարմինի ղեկավարը վստահեցնում է՝ «ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու են հայտնի արտոնյալների դարաշրջանը…»:

Նշենք, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքվել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշերը։ Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։

Լուրը թերթի հետ զրույցում հաստատել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Այո, այդ պետհամարանիշերի մի մասն արդեն հետ է վերցվել, և գործընթացը շարունակվում է։ Դրանք նորից չեն վաճառվելու։ Նախորդների փորձից հասկացվեց, որ դա նպատակահարմար չի»,-ասել է ոստիկանապետը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть