Քրեական հեղինակությունների հետ կապ ունեցածներին և հեղափոխությունը ծաղրածներին պաշտոններ տալը՝ «սիրո հեղափոխության» վառ ապացույց - RadioVan.fm

Онлайн

Քրեական հեղինակությունների հետ կապ ունեցածներին և հեղափոխությունը ծաղրածներին պաշտոններ տալը՝ «սիրո հեղափոխության» վառ ապացույց

2018-07-20 17:46 , Политика, 1468

Քրեական հեղինակությունների հետ կապ ունեցածներին և հեղափոխությունը ծաղրածներին պաշտոններ տալը՝  «սիրո հեղափոխության» վառ ապացույց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում անդրադարձել է նոր կառավարության վարած կադրային քաղաքականությանը՝ նշելով, որ գործադիրի նոր կազմում գործում են երեք խումբ մարդիկ․ առաջինը նոր մարդիկ են, երկրորդը՝ հին մարդիկ, երրորդում ընդգրկված են այն մարդիկ, որոնք հին ժամանակներում աշխատած լինելով ՝ նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը։ Բոլորին՝ ընդգծել է վարչապետը ադապտացիայի շրջան է սպասվում։

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև հարցին, թե հեղափոխության գաղափարներին չի՞ հակասում այնպիսի անձանց նշանակումները, ովքեր նախկինում այս կամ այն կերպ կապված են եղել քրեական հեղինակությունների հետ, նաև այն, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Գերոգի Ավետիսյանը, ով մինչ հեղափոխության հաղթանակը ծաղրել է շարժումը։

Վարչապետի արձագանքը՝ ռեպորտաժում

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть