3 մլն եվրո ԵՄ-ից՝ սիրիահայերի աջակցության ծրագրին - RadioVan.fm

Онлайн

3 մլն եվրո ԵՄ-ից՝ սիրիահայերի աջակցության ծրագրին

2018-07-18 13:20 , Общество, 1277

3 մլն եվրո ԵՄ-ից՝ սիրիահայերի աջակցության ծրագրին

Այսօր՝ հուլիսի 18-ին, մեկնարկել է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել սիրիահայերի և տեղաբնակների սոցիալական ու տնտեսական դիմակայունությունը, ինչպես նաև հզորացնել Հայաստանի տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները:

«Հայաստան տեղափոխված սիրիացիների նկատմամբ մեր պետությունը և հասարակությունն ի սկզբանե բավականին ջերմ և հյուրընկալ մոտեցում են ցուցաբերել: Վստահ եմ, որ թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված իրավիճակը ներկայիս կառավարությանը թույլ կտա գործընկեր կառույցների շարունակական փոխգործակցությամբ ավելի արդյունավետ արձագանքել վերջիններիս ամենաառաջնային և զարգացման հետ կապված խնդիրներին»,- ծրագրի մեկնարկին ընդգծել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նշենք, որ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար Եվրոպական Միությունը 3 մլն եվրո է տրամադրել։

«Մենք հասկանում ենք, որ այս գումարը տալիս ենք անհրաժեշտ և օգտակար ծրագրի համար: Հույս ունեմ, որ այն կկարողանա շոշափելի արդյունքներ բերել: Մենք ուշադրություն ենք դարձնում նաև սիրիահայերի առողջապահության, կացության, զբաղվածության հարցերին»,-հայտարարել է միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Лента

Рекомендуем посмотреть