Վիճակը հանված է․ ՀՀ պաշտպանության նախարարի որդին կծառայի Արցախում - RadioVan.fm

Онлайн

Վիճակը հանված է․ ՀՀ պաշտպանության նախարարի որդին կծառայի Արցախում

2018-07-17 14:11 , Общество, 1566

Վիճակը հանված է․ ՀՀ պաշտպանության նախարարի որդին կծառայի Արցախում

Կենտրոնական զինվորական հավաքակայանում օրենքով սահմանված կարգով տասնյակ նորակոչիկների հետ վիճակահանության է մասնակցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը։

Նա ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում:

Օրեր առաջ էլ, հիշեցնենք, բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր էր ցանկություն հայտնել Արցախում ծառայելու։

Նկատի առնելով ԶԼՄ-ների և հանրության շրջանակում այդ իրողության նկատմամբ չափազանց ուշադրությունը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այդ օրը լրագրողներին հորդորել էր այդչափ ուշադրության կենտրոնում չպահել վարչապետի որդու ծառայության մանրամասները, ապա ավելացրել, որ իր որդին էլ մի քանի օրից կզորակոչվի, բայց ինքը նման ուշադրություն թույլ չի տա։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть